Բրազիլիայում կիրառվել է դարպասապհների վերաբերյալ նոր օրենքը 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 6-րդ տուրի «Բոտաֆոգո» – «Ֆլումինենսե» խաղում (2:0) առաջին անգամ կիրառվել է դարպասապահների վերաբերյալ նոր օրենքը։
13-րդ րոպեին «Ֆլումինենսեի» 44-ամյա դարպասապահ Ֆաբիոն գնդակը խաղի մեջ մտցնելիս ձեռքերում պահել է 8 վայրկյանից ավելի. գլխավոր մրցավար Բրունո Առլեուն գնդակը հանձնել է մրցակցին ու «Բոտաֆոգոյի» օգտին անկյունային նշանակել։
Հիշեցնենք, որ այս օրենքը վերջերս է ընդունել Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB)։ Նախատեսվում էր, որ այն պետք է ուժի մեջ մտնի 2025/26 մրցաշրջանից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բոտաֆոգո, Բրազիլական Ա սերիա, Ֆաբիո, Ֆլումինենսե