Բրազիլիայի մի շարք մարզադաշտեր կվերածվեն հոսպիտալների
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարազաշդատը կվերածվի դաշտային հոսպիտալի, որպեսզի օգնություն տրամադրվի կորոնավիրուսով վարակվածներին։
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, «Ֆլամենգոյի» տնային մարզադաշտում արդեն տեղադրում են անհրաժեշտ սարքավորումները։ Ժամանակավոր հոսպիտալներ կդառնան նաև «Կորինտիանսի», «Սան Պաուլոյի», «Բոտաֆոգոյի», ինչպես նաև «Սանթոսի» մարզադաշտերը։ Նշվում է, որ ակումբները կամավոր են որոշել այդպիսի քայլի գնալ։
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1500-ի, իսկ 25 մարդ մահացել է։
# Բոտաֆոգո, Կորինտիանս, կորոնավիրուս, Մարականա, Սան Պաուլո, Սանթոս, Ֆլամենգո