Բրազիլիայի հերթական ֆիասկոն. «պենտակամպիոնները» պարտվեցին Պարագվային 🎥

Բրազիլիայի հերթական ֆիասկոն. «պենտակամպիոնները» պարտվեցին Պարագվային 🎥

11/09/2024 - 10:33

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Պարագվայի դեմ։

Աշխարհի 5-ակի չեմպիոնները ձախողեցին հանդիպումը և 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեցին։

Պարագվայցիների հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ 21-ամյա ֆուտբոլիստը խփեց տպավորիչ գոլ։

Նշենք, որ բրազիլացիներն ԱԱ-2026-ի որակավորման նախորդ 5 խաղերում կրել են 4 պարտություն։

Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում կայացել է ևս չորս հանդիպում.

Կոլումբիա 2:1 Արգենտինա

Վենեսուելա 0:0 Ուրուգվայ

Չիլի 1:2 Բոլիվիա

Էկվադոր 1:0 Պերու

Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 18 միավոր
  2. Կոլումբիա – 16
  3. Ուրուգվայ – 15
  4. Էկվադոր – 11
  5. Բրազիլիա – 10
  6. Վենեսուելա – 10
  7. Պարագվայ – 9
  8. Բոլիվիա – 9
  9. Չիլի – 5
  10. Պերու – 3

Հիշեցնենք, որ որակավորման այս գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու են լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղի թիմն անցկացնելու է միջմայրցամաքային անցումային հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023