Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Բրազիլիայի հավաքականի` ԱԱ-2026-ի որակավորման առաջին հանդիպումների հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել։
Նախնական հայտացուցակում տեղ էր գտել նաև «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուսը, ով, սակայն, Լա լիգայի 3-րդ տուրում «Սելտայի» դեմ կայացած խաղում (1:0) վնասվածք է ստացել` շարքից դուրս մնալով մոտ 6 շաբաթով։
«Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի փոխարեն հավաքական է հրավիրվել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինիան։
Ավելացնենք, որ Բրազիլիայի հավաքականը սույն թվականի սեպտեմբերին կսկսի պայքարն ԱԱ-2026-ի որակավորման փուլում։
Բրազիլացիները սեպտեմբերի 9-ին սեփական հարկի տակ կմրցեն Բոլիվիայի, իսկ ամսի 13-ին արտագնա խաղում` Պերուի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Մունդիալ-2026, Ռաֆինյա-Լիդս, Վինիսիուս