Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդումների համար
Բրազիլիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա)։
Պաշտպաններ – Դանիլո, Լեո Օրտիս, Վեսլի (բոլորը` «Ֆլամենգո»), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Գիլերմո Արանա («Ատլետիկո Մինեյրո»), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Մուրիլիո («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Վանդերսոն («Մոնակո», Ֆրանսիա)։
Կիսապաշտպաններ – Անդրե, Մաթեուս Կունյա (երկուսն էլ` «Վուլվերհեմթոն», Անգլիա), Բրունո Գիմարայես, Ժոելինթոն (երկուսն էլ` «Նյուքասլ», Անգլիա), Ժերսոն («Ֆլամենգո»), Նեյմար («Սանթոս»)։
Հարձակվողներ – Էստևաո («Պալմեյրաս»), Ժոաո Պեդրո («Բրայթոն», Անգլիա), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Ռոդրիգո, Վինիսիուս (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սավինիո («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)։
Նշենք, որ Վեսլին առաջին անգամ է հրավիրվել հավաքական, իսկ բրազիլացիների պատմության լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը 2023 թ. հոկտեմբերից հետո առաջին անգամ է «պենտակամպիոնների» հայտացուցակում ընդգրկվել։
Բրազիլիայի հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում մարտի 21-ին կընդունի Կոլումբիային, իսկ մարտի 26-ին հյուրընկալվելիս կմրցի Արգենտինայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Ալիսոն, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Դորիվալ Ժունիոր, Նեյմար, Ռաֆինիա, Ռոդրիգո, Վինիսիուս