Բրազիլական սամբա Դոհայում! «պենտակամպիոնները» փայլուն խաղով ջախջախեցին Հվ. Կորեային` դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։
Առաջին կեսում «պենտակամպիոնները» պարզապես ներկայացում էին պատրաստել` նախքան ընդմիջում մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։
Տիտեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Նեյմարը, Ռիչարլիսոնն ու Լուկաս Պակետան։
Երկրորդ կեսում բրազիլացիներն սկսեցին պարզապես գնդակ գլորել և ուժերը պահել հաջորդ հանդիպումների համար, ինչից էլ օգտվեցին «ասիական վագրերը», ովքեր 76-րդ րոպեին Պայկ Սենգ Հոյի տպավորիչ գոլի շնորհիվ կարողացան «թրջել» հաշիվը։
Խաղավերջում այլևս գոլեր չարձանագրվեցին։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Հարավային Կորեային` նվաճելով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Լուկաս Պակետա, Հարավային Կորեայի հավաքական, Մունդիալ-2022, Նեյմար, Ռիչարլիսոն, Վինիսիուս, Տիտե, Քաթար-2022