Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովն ու Բազեյանը ֆանտաստիկ հաղթանակով կիսաեզրափակիչում են 🎥
Արաբական Միացյել Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (67կգ) կիսաեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է բելառուս Վադիմ Վաուչոկին։ Առաջին ռաունդից հետո հայ բռնցքամարտիկը պարտվում էր 1:4, սակայն հաջորդ երկուսում հաղթեց բացահայտ առավելությամբ։
33-ամյա բռնցքամարտիկն ապահովեց կարիերայի 5-րդ բրոնզե մեդալը։
Նվազագույնը բրոնզե մեդալ է ապահովել նաև Արթուր Բազեյանը (60կգ), որը 5:0 հաշվով պարտության է մատնել լատվիացի Մատվեյ Պրոկունդինսին` կարիերայում առաջին անգամ դուրս գալով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում մենամարտել է նաև Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), որը, սակայն, 2-5 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչին` ավարտելով մրցելույթը։
Դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմենամարտեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ), Ժիրայր Սարգսյանը (57կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), Նարեկ Մանասյանը (92կգ) և Դավիթ Չալոյանը (+92կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml