«Բռավո, «Նոա»». CBS-ի անդրադարձը Հայաստանի չեմպիոնի պատմական հաղթանակին 📸
Ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերությունը «Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ազ Ալկմարին» հաղթելուց (1:0) հետո սոցցանցերում հրապարակում է արել.
«2025թ. հուլիսից` որակավորման առաջին փուլի մեկնարկից մինչև անցումային փլե-օֆֆ-ում «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակ։ Բռավո, «Նոա»»,- գրել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
«Նոան» դարձել է պատմության մեջ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հաղթանակ է տարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# CBS, ԱԶ-Ալկմար, Կոնֆերենցիաների լիգա, Նոա