Բուֆֆոն․ «Իմ մեջ դեռևս կրակ է այրվում»
«Յուվենտուսի» 42-անյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է, թե ինչու է որոշել շարունակել կարիերան։ Հիշեցնենք, որ հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ դարպասապահը ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը թուրինյան ակումբի հետ։
«Իմ մեջ դեռևս կրակ է այրվում։ Ես շարունակում եմ խաղալ, քանի որ ինձ լավ եմ զգում և կարծում եմ, որ դեռևս մրցունակ եմ։ Ես մշտապես փորձում եմ ինքնակատարելագործվել։ Ես պարտավոր եմ մշտապես մնալ բարձրունքում։
Անցնող 15 տարիներին ես հետաձգել եմ բոլոր զվարճանքները։ Այժմ ես վերադառնում եմ իմ երիտասարդություն։ Դա է իմ հաջողության գաղտնիքը։ Նախորդ 12 տարիների ընթացքում ես քիչ եմ վայելել հաղթանակները և մշտապես մտածել եմ պարտությունների մասին։ Երբ դու սովոր ես հաղթանակներին, կարծում եմ՝ դա նորմալ է։ Այդ իմաստով հաղթանակներն այդքան մեծ արժեք չեն թողնում, իսկ պարտությունների հետքը մշտապես մնում է։ Ես պետք է փորձեմ հաղթահարել այդ ամենը, հակառակ դրան վտանգում եմ, որ երբեք կարող եմ չհեռանալ»,- Բուֆֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
# Յուվենտուս, Ջանլուիջի-Բուֆոն