Բուֆֆոնը կրկնեց Մալդինիի հավերժական ռեկորդը
Մեկնարկել է իտալական Ա սերիայի 17-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Սամպդորիային» և առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։2 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է 41-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։ Դարպասապահի համար այս հանդիպումը Ա սերիայի շրջանակում դարձավ 647-րդը և կրկնեց «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի ռեկորդը։
Բացի այդ ցուցանիշից, Բուֆֆոնը գերազանցեց նաև «Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերոյի ռեկորդը՝ «Ծեր Սինյորայի» կազմում անցկացնելով իր 479-րդ խաղը Ա սերիայի շրջանակում։
# Ա-սերիա, Միլան, Յուվենտուս, Պաոլո Մալդինի, Ջանլուիջի-Բուֆոն