Բուֆոնը պայամանագրի խոշոր առաջարկ է ստացել
«Պարմայի» 45-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, հնարավոր է, կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, Բուֆոնը սաուդարաբական ակումբներից մեկից 2 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի դարպասապահի տարեկան աշխատավարձը լինելու է 15 մլն եվրո։
Նշվում է, որ լեգենդար դարպասապահն այժմ մտածում է իր ապագայի մասին և շուտով որոշում կկայացնի։
Հավելենք, որ Բուֆոնը 2021 թ. ամռանը վերադարձավ հարազատ «Պարմա», որի կազմում հանդես էր եկել նաև 1994-2001 թթ.։
Բուֆոնը «Պարմայի» կազմում անցկացրել է 265 հանդիպում` սեփական դարպասը 98 անգամ պահելով անառիկ։
Իտալացի դարպասապահն առավել հայտնի է «Յուվենտուսի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2001-18 և 2019-22 թթ.։
Բուֆոնը «բյանկոներիների» կազմում դաշտ է դուրս եկել 685 անգամ` անցկացնելով 332 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պարմա, Ջանլուիջի-Բուֆոն, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ