Բուֆոնը նշել է կարիերայի ամենաբարդ մրցակցին
Թուրինի «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Պարմայի» ու Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Corriere della Sera-ի հետ զրույցում նշել է, թե ով է եղել կարիերայի ամենաբարդ մրցակիցը։
– Ո՞վ է եղել ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել եք։
– Ես խաղացել եմ երեք տարբեր սերունդների դեմ։ Ինչպե՞ս ընտրություն կատարեմ։ Զինեդին Զիդան, Ռոնալդո, Լիոնել Մեսի, Կրիշտիանու Ռոնալդու, Անդրես Ինիեստա…
– Ընտրե՛ք մեկին։
Նեյմարը։ Սա ասում եմ այն բանի համար, թե ինչպիսի մարդ և ֆուտբոլստ է նա։ Նա պետք է հինգ «Ոսկե գնդակ» նվաճեր։
Բուֆոնը կարիերայի ընթացքում 5 անգամ է խաղացել Նեյմարի դեմ, տարել մեկ հաղթանակ, գրանցել երկու ոչ-ոքի, կրել երկու պարտություն։ Այդ խաղերում Նեյմարը Բուֆոնի դարպասը գրավել է երկու անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, իտալիայի հավաքական, Յուվենտուս, Նեյմար, ՊՍԺ, Ջանլուիջի-Բուֆոն