Բուֆալ. «Հաճելի էր տեսնել Ռոնալդուի արցունքները»
Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆիան Բուֆալը հայտնել է, որ հաճելի է եղել տեսնել Կրիշտիանու Ռոնալդուի արցունքներն ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո.
«Ամենայն հարգանքով վերաբերվելով Ռոնալդուին` հաճելի էր տեսնել նրա արցունքները, այլ ոչ թե մեր հավաքականի տղաներինը։
Մեսսին ինձ ավելի է դուր գալիս, քան Ռոնալդուն, իսկ ես կցանկանայի խաղալ «Բարսելոնայի» կազմում»,- Բուֆալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային։
Հավելենք, որ Սոֆիան Բուֆալն այժմ հանդես է գալիս Կատարը ներկայացնող «Ալ Ռայան» ակումբի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Կրիշտիանու-Ռոնալդու, Մարոկկոյի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Սուֆիան Բուֆալ