Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլիստները մեղադրվում են Ալժիրի դեմ խաղում սև մոգություն կիրառելու համար
Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման երկրորդ փուլի 6-րդ տուրում Ալժիրի հավաքականը A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Այդ խաղից հետո Ալժիրի հավաքականը մրցակցի ֆուտբոլիստներին մեղադրել է հանդիպումից առաջ սև մոգություն կիրառելու համար։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ալժիրցի լրագրող Վալիդ Զիանին։
Հայտնի է, որ Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստները դիմել են նույնիսկ հատուկ մասնագետի, որպեսզի հանեն կախարդանքը։
Հավելենք, որ այդ ոչ-ոքին թույլ է տվել Ալժիրի հավաքականին վաստակել 14 միավոր, ինչի շնորհիվ A խմբում պահպանել է առաջին հորիզոննականը և նվաճել որակավորկան երրորդ փուլի ուղեգիր։
Բուրկինա Ֆասոն էլ 12 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և լքել հետագա պայքարը։
Նշենք, որ աֆրիկյան գոտուց աշխարհի 2022 թ. առաջնության ուղեգիր նվաճելու է 5 հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալժիրի հավաքական, Բուրկինա Ֆասոյի հավաքական, Ռիյադ Մարեզ