Բուսկետս․ «Բարսելոնան կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»

Բուսկետս․ «Բարսելոնան կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»

27/02/2020 - 15:45

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղը, որն ավարտվել է 1։1 հաշվով։

«Շատ դժվար էր ազատ տարածություններ գտնել։ Մրցակիցը բազմաշերտ պաշտապանողական մարտավարությամբ էր հանդես գալիս։ Մենք արժանի չէինք գոլ բաց թողնելու։ Նրանք օգտվեցինք Խունիոր Ֆիրպոյի թույլ տված սխալից և ամեն ինչ շատ լավ լուծեցին։

Բաց թողած գոլից հետո հասկացանք, որ «բաց» խաղ է ընթանալու։ Մենք սկսեցինք ավելի շատ ազատ տարածություններ ստանալ և դարձանք գոլի հեղինակ։

Պատասխան խաղից առաջ «Բարսելոնան» կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Մենք սահմանափակ թվով խաղացողներ ունենք և պետք է կարողանանք կրկին մեզ տրամադրել խաղին։ Սակայն, կարծում եմ, որ կարող ենք գործը գլուխ բերել»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Marca պարբերականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023