Բուսկետսի հիասքանչ ասիստն Ինտեր Մայմիին հաղթանակ պարգևեց 90+4-րդ րոպեին🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական մարզադաշտում մրցեց «ԴիՍի Յունայթեդի» դեմ։
Գրանցվեց դարպասի մեկ գրավում. «Ինտեր Մայամին» հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 90+4-րդ րոպեին խփեց էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան, որն աչքի ընկավ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հիասքանչ արդյունավետ փոխանցումից հետո։
«Ինտեր Մայամիից» հանդիպմանը մասնակցեցին նաև «բլաուգրանայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Ժորդի Ալբան։
Այս հաղթանակից հետո Խերարդո Մարտինոյի թիմը վաստակեց 31 միավոր և գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։ «ԴիՍի Յունայթեդը», 17 միավորով, նույն գոտում 9-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորդի Ալբա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լեոնարդո Կամպանա, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Սերխիո Բուսկետս