Բուսկետսը ճանաչվել է Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածի լավագույն ֆուտբոլիստ
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային` բավարարվելով արծաթե մեդալով։
Հանդիպումից հետո, բացի բուն գավաթի հանձնումից, մի շարք անհատական մրցանակներ նույնպես գտան իրենց հաղթողներին։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի եզրափակիչ հատված լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «ֆուրիա ռոխայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Բուսկետսն ամբողջությամբ մասնակցել է ինչպես Իտալիայի, այնպես էլ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, ՈւԵՖԱ, Սերխիո Բուսկետս, Ֆրանսիայի հավաքական