Բունդեսլիգան մրցաշրջանը վերսկսվելուց հետո խաղացողներին  կհորդորի զերծ մնալ սեռական հարաբերություններից

Բունդեսլիգան մրցաշրջանը վերսկսվելուց հետո խաղացողներին կհորդորի զերծ մնալ սեռական հարաբերություններից

27/04/2020 - 15:19

Եթե մայիսի 9-ին Բունդեսլիգան վերսկսվի, ապա առաջնության ղեկավարության կողմից կկիրառվեն մի շարք սահմանափակումներ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, առաջնությունը վերսկսվելուց առաջ խաղացողները մեկշաբաթյա պարտադիր կարանտին չեն անցնելու, ինչպես ծրագրվում է Իսպանիայում։ Խաղացողները կարող են գիշերել իրենց տներում կամ հյուրանոցներում, սակայն եթե նրանց ընկերուհիների կամ կանանց մոտ հայտնաբերվի կորոնավիրուսի որևէ ախտանշան, ապա նրանց կհորդորվի ձերծ մնալ համբուրվելուց և սեռական հարաբերություն ունենալուց։

Նշվում է, որ այն մարզադաշտերում, որտեղ անցկացվելու են հանդիպումները, միաժամանակ կարող են գտնվել ոչ ավել, քան 300 հոգի։ Կողմերի միջև շփումը պետք է հնարավորին չափով նվազեցվի։ Ակումբների ֆուտբոլիստները խաղադաշտ կմտնեն և կլքեն տարբեր ժամերի, տեղի չեն ունենա ավանդական ձեռքսեղմումները և թիմային լուսանկարները, ինչպես նաև ֆուտբոլիստները խաղադաշտ կմտնեն առանց երեխաների ուղեկցության, իսկ լրագրողները սահմանափակ քանակության հետխաղյա հարցազրույցներ վերցնելու իրավունք կունենան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բունդեսլիգան առաջնությունը վերսկսվելուց հետո խաղացողներին կպարտադրի հանդես գալ դիմակներով, որոնք 15 րոպեն մեկ պետք է փոխվեն, և եթե հանկարծ հանդիպման ընթացքում որևէ խաղացողի դիմակ թուլանա կամ ընկնի, ապա հանդիպումը պետք է դադարեցվի, որպեսզի բժշկական անձնակազմի որևէ անդամ ուղղի այն․ իրենք՝ ֆուտբոլիստները, դրանց դիպչելու իրավունք չեն ունենալու։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023