Բունդեսլիգան, հնարավոր է, շուտով վերսկսվի
Գերմանիայի ամենամեծ հողը համարվող Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդեր հաղորդել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված Բունդեսլիգան, հնարավոր է, վերսկսվի մայիսի 9-ից։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։
«Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չանենք սխալ քայլեր։ Ներկա պահին հանդիպումներն անցնակցնել երկրպագուների մասնակցությամբ, անմտություն կլինի։
Շատ հավանական է, որ մենք կարող ենք առաջնությունը վերսկսվել շատ շուտով՝ մայիսի 9-ից, սակայն փակ դռների հետևում»,- նշել է Զեդերը։ Քաղաքական գործի խոսքերը փոխանցում է Bild-ը։
# Բունդեսլիգա, կորոնավիրուս