Բունդեսլիգան ֆուտբոլիստներին կպարտադրի հանդես գալ դիմակով

Բունդեսլիգան ֆուտբոլիստներին կպարտադրի հանդես գալ դիմակով

24/04/2020 - 18:57

Բունդեսլիգայի ղեկավարությունը մտադիր է բոլոր ակումբների ֆուտբոլիստներին պարտադրել, որ հանդիպումներն անցկացնեն դիմակով։ Եթե հանդիպման ընթացքում որևէ մեկի դեմքից դիմակն ընկնի, ապա հանդիպումը կդադարեցվի։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստները դրանց ձեռքով դիպչելու իրավունք չեն ունենալու։ Այդ մասին տեղեկացնում է Spiegel Sports-ը՝ հղում կատարելով Գերմանիայի աշխատանքի նախարարությանը։

Սպասվում է, որ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ հանդիպումը կդադարեցվի, որպեսզի փոխվեն դիմակները, քանի որ բարձր ակտիվության դեպքում դիմակը կկորցնի իր արդյունավետությունը։

Նշվում է նաև, որ դա անվտանգության նկատառումներից ելնելով կկատարվելիք քայլերից մեկն է լինելու, որպեսզի հանդիպումների ժամանակ նվազեցվի վարակման նոր դեպքերի հավանականությունը։

Հիշեցնենք, որ ինչպես եվրոպական մյուս առաջնությունները, այնպես էլ Բունդեսլիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով անարոշ ժամանակով դադարեցված են։ Հաղորդվում է, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 9-ին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023