Բունդեսլիգայում կրկին ամեն ինչ թեժ է?

Բունդեսլիգայում կրկին ամեն ինչ թեժ է?

19/12/2019 - 12:12

Գերմանական Բունդեսլիգայում ավարտվեց 16-րդ տուրը։ Երեկ կայացավ ևս 5 հանդիպում։

Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս միայն խաղի ամենավերջում կարողացավ կոտրել «Ֆրայբուրգի» դիդադրությունը՝ հաղթական գնդակը խփելով 90+2-րդ րոպեին։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաները հաղթեցին 1։3 հաշվով։

Մյունխենցիների կազմից աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Ջոշուա Զիրկեզեն, ինչպես նաև Սերժ Գնաբրին։ Տատներերի կազմից միակ գնդակը հեղինակել է Վինչենցո Գրիֆոն։

Չեմպիոնության համար պայքարող Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ հետնապահ «Պադերբորնի» նկատմամբ՝ հավասարվելով առաջնության առաջատար «Լայպցիգին»։

Մյունխենգլադբախյան ակումբին հաղթանակ պարգևեցին Ալասան Պլեայի և Լարս Շտինդլի խփած գնդակները։

Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Այնտրախտ» 2։4 «Քյոլն»

«Վոլֆսբուրգ» 1։1 «Շալկե»

«Բայեր» 0։1 «Հերտա»

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023