Բունդեսլիգայի 16-րդ տուրում անհավանական շատ գոլ է խփվել
Անցնող հանգստյան օրերին ավելի քան 2 ամսվա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան, որի 16-րդ տուրը պարզապես խելահեղ արդյունավետ ստացվեց։
Բանն այն է, որ կայացած 9 խաղում գրանցվել է 41 գոլ։
Ինչպես հայտնում է OptaFranz-ը, 21-րդ դարում միայն մեկ անգամ է եղել, երբ տուրի ընթացքում 41-ից շատ գոլ է խփվել։
2001/02 մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում, ակումբները միասին վերցրած խփել են 44 գոլ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Լայպցիգ» 1:1 «Բավարիա»
«Շտուտգարտ» 1:1 «Մայնց»
«Բոխում» 3:1 «Հերտա»
«Վոլֆսբուրգ» 6:0 «Ֆրայբուրգ»
«Այնտրախտ» 3:0 «Շալկե-04»
«Ունիոն Բեռլին» 3:1 «Հոֆֆենհայմ»
«Քյոլն» 7:1 «Վերդեր»
«Բորուսիա Դորտմունդ» 4:3 «Աուգսբուրգ»
«Բորուսիա Մյունխենգլադբախ» 2:3 «Բայեր Լևերկուզեն»
Մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակն ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա»– 35 միավոր
- «Այնտրախտ» – 30
- «Ունիոն Բեռլին» – 30
- «Ֆյարբուրգ» – 30
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Ունիոն-Բեռլին, Վոլֆսբուրգ, Քյոլն, Ֆրայբուրգ