Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել
Ինչպես տեղեկացնում է «Պադերբորնի» պաշտոնական կայքը, ակումբի պաշտպան Լուկա Կիլիանը վարակվել է կորոնավիրուսով։ Խաղացողի թեստը դրական պատասխան է տվել։ Կիլիանը վերջին շաբաթներին չի մարզվել վնասվածքի պատճառով։
Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ շաբաթ` մարտի 14-ին, ակումբի մարզչական շտաբը և մյուս բոլոր խաղացողները նույնպես կգանձնեն կորոնավիրուսի թեստ։
Նշենք, որ 20-ամյա պաշտպանը Բունդեսլիգայի առաջին ֆուտբոլիստն է, ով վարակվել է կորոնավիրուսով։
# Բունդեսլիգա, Լուկա Կիլիան, կորոնավիրուս, Պադերբորն