Բորուսիայի 16-ամյա հարձակվողը հերթական պատմական ռեկորդն է գրանցել
Վերջին Շրջանում Դորտմունդի «Բորուսիայի» գործերն այնքան էլ լավ չեն։ Մեղուները վերջին 7 խաղերում ընդամենը 2 հաղթանակ են տոնել՝ «Զենիթի» և «Վերդերի» նկատմամբ։ Սրան ավելացավ նաև Էրլինգ Հալանդի վնասվածքը։
Ստեղծված իրավիճակում մարզիչները ստիպված էին ավելի շատ խաղային ժամանակ տալ սեփական ակադեմիայի 16-ամյա սան Յուսուֆա Մուկոկոյին։
Սկզբում պատանին, փոխարինման մտնելով, դարձավ Բունդոսլիգայի և Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը։ Բունդեսլիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում էլ կամերունական արմատներով գերմանացի հարձակվողը գրավեց «Ունիոն Բեռլինի» դարպասը, սակայն այդ գոլը չօգնեց դորտմունդյան ակումբին, քանի օր «Ունիոնը» հաղթեց 2։1 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, այդ գոլի շնորհիվ Յուսուֆա Մուկոկոն դարձավ Բունդեսլիգայի շրջանակում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ շրջանցելով «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ցուցանիշը։ Մուկոկոն երբ գրավեց «Ունիոնի» դարպասը 16 տարեկան և 28 օրական էր։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Յուսուֆա Մուկոկո, Ֆլորիան Վիրց