Բունդեսլիգայի անցկացման ձևաչափը, հնարավոր է, փոփոխությունների ենթարկվի
Գերմանիայի ֆուտբոլային լիգայի նոր գործադիր տնօրեն Դոնաթա Հոպֆենն առաջարկել է փոփոխությունների ենթարկել Բունդեսլիգանի անցկացման ձևաչափը։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, 45-ամյա ֆունկցիոները մտադիր է Բունդեսլիգայում ներառել փլեյ-օֆֆ ձևաչափ։
Ըստ Հոպֆենի` այդ տարբերակը պետք է քննարկվի և իրագործվի, եթե այն կօգնի մեծացնել Բունդեսլիգայի մրցակցությունը.
«Գերմանիայի ֆուտբոլային լիգան պատրաստվում է ակտիվորեն քննարկել այդ հարցն ակումբների հետ»,- նշել է Դոնաթա Հոպֆենը։
Հատկանշական է, որ «Բավարիայի» ու «Բորուսիա Դորտմունդի» ներկայացուցիչները կողմ են փլեյ-օֆֆ ձևաչափի ներդրմանը, իսկ «Բայերը», «Արմինիան», «Ունիոն Բեռլինը» և մի շարք այլ ակումբներ, ընդհակառակը, դեմ են։
«Ինձ հետաքրքրում է Բունդեսլիգայի փլեյ-օֆֆ-ի գաղափարը։ Կիսաեզրափակիչներով և եզրափակիչով մրցաշարի անցկացման գաղափարը կհետաքրքրի նաև երկրպագուներին, այդ պատճառով էլ իմաստ կա մտածել այն կիրառելու համար»,- նշել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմինիա, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Գերմանիայի ֆուտբոլային լիգա, Դոնաթա Հոպֆեն, Ունիոն-Բեռլին, Օլիվեր Կան