Բույուկեքշի.«Սա ամոթալի գիշեր է թուրքական ֆուտբոլի համար»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական Սուպերլիգայի 15-րդ տուրում կայացած «Անկարագյուջյու» – «Ռիզեսփոր» (1:1) հանդիպումից հետո սկանդալային իրադարձություններ են տեղի ունեցել։
Հանդիպման ավարտից հետո «Անակարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մոտեցել և բռունցքով հարվածել է գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերին։
37-ամյա մրցավարն ընկել է խոտածածկին, ինչից հետո ոմանք սկսել են ոտքերով հարվածներ հասցնել նրան։
Դեպքի առթիվ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անորոշ ժամանակով հետաձգել է Սուպերլիգայի հետագա բոլոր հանդիպումները։
Կատարվածի մասին խոսել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուկեքշին.
«Սա ամոթալի գիշեր է թուրքական ֆուտբոլի համար։
Ֆուտբոլային հանդիպումները պատերազմ չեն։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ բոլոր ակումբները չեն կարող միաժամանակ չեմպիոն դառնալ։
Կատարվածի առթիվ հորդորում ենք բոլորին պատասխանատվություն ստանձնել։
«Անկարագյուջյուի» նախագահին և ղեկավարներին սպառնում են ամենադաժան պատիժները»,- նշել է Բույուկեքշին, ում խոսքերը մեջբերում է The Athletic-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անկարագյուջու, Թուրքիայի Սուպերլիգա, Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիա, Մեհմեթ Բույուկեքշի, Ռիեզսպոր