Բուլուտ․ «Թույլ մի տվեք ադրբեջանական կառավարությանն այդպես վարվել զինվորների հետ»
Ինչպես գիտեք, արդեն երեք շաբաթ է արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում։ Հայտնի է նաև, որ ադրբեջանական կողմն անտարբերություն է ցուցաբերում իր կորուստների նկատմամբ և մարտադաշտը չի մաքրում դիակներից։
Վերջերս համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են դիակները դառնում վարազների բաժին։ Այդ տեսանյութին անդրադարձել է «Մալաթիասպորի» թուրք ֆուտբոլիստ Ումուտ Բոլուտը՝ Twitter-ում կատարելով հեևյալ գրաումը․
«Ես վերադարձա Twitter ասելու, որ այն ինչ տեսա այս տեսանյութում, պարզապես անմարդկային է։ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին։ Բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանում և նրանց հարգում եմ․ նրանք իսկապես լավ մարդիկ են։
Եղբայրներ, խնդրում եմ, թույլ մի տվեք Ադրբեջանի կառավարությանն այդպես վարվել զինվորների հետ»,- գրել է 37-ամյա կենտրոնական հարձակվողը։
Հավելենք, որ Ումուտ Բուլուտը Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, որի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
# Թուրքիայի հավաքական, Հայաստան, Հայաստան vs Ադբրեջան, Մալաթիասպոր, Ումուտ Բուլուտ