«Բուդյո Գլիմտը» անսպասելի ջախջախիչ պարտություն է կրել Նորվեգիայի չեմպիոնից 🎥
Նորվեգիայի Էլիտսերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Բուդյո Գլիմտը» մրցակցի դաշտում 0:5 հաշվով անսպասելի ջախջախիչ պարտություն կրեց գործող չեմպիոն «Վիկինգից»։
Բյարտե Լունդե Արսհայմի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Սիմեն Կվիա Էգեսկոգը, մեկական գոլ խփեցին Պետեր Քրիստիանսենը, Քրիստոֆեր Ասկիլդսենը և Զլատկո Տրիպիչը։
«Վիկինգը» 9 միավորով երկրորդ տեղ է բարձրացել։ «Բուդյո Գլիմտը» երկու խաղում 3 միավոր է վաստակել ու 11-րդն է։
Հիշեցնենք, որ 2025թ. տարեվերջին Ստավանգեր քաղաքը ներկայացնող «Վիկինգը» 34 տարի անց դարձավ Նորվեգիայի չեմպիոն` 1 միավորով գերազանցելով հենց «Բուդյո Գլիմտին»։
«Բուդյո Գլիմտն» էլ սենսացիոն մրցելույթներ ունեցավ Չեմպիոնների լիգայում` հասնելով մինչև 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml