Բուդե Գլիմտի գոլահարը շուտով կդառնա Սպերցյանի թիմակիցը
Նորվեգական «Բուդե Գլիմտի» հարձակվող Էրիկ Բոթհեյմը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Կրասնոդարի» կազմում
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 21-ամյա ֆուտբոլիստն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ռուսական ակումբի հետ։
Սպասվում է, որ «ցլերը» նորվեգացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «Բուդե Գլիմտին» կվճարեն 5 մլն եվրո։
Ռոմանոն հաղորդում է, որ Բոթհեյմը մոտ օրերս կմեկնի Գերմանիա, որտեղ բուժզննում կանցնի «Կրասնոդարի» համար, ինչից հետո ավարտին կհասցնի իր տեղափոխությունը ռուսական ակումբ։
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լացիոն», սակայն այժմ «արծիվները» «խաղից դուրս են եկել» և կդիտարկեն այլ տարբերակներ։
Նշենք, որ Էրիկ Բոթհեյմը «Բուդե Գլիմտի» շարքերը համալարել է 2021 թ. փետրվարին, որի կազմում անցկացրել է 46 հանդիպում` դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Էրիկ Բոթհեյմ, Կոնֆերենցիաների լիգա, Կրասնոդար, տրանսֆերներ