Բորուսիան մեկնում է «Ուեմբլի». Դորտմունդցիները կրկին հաղթեցին ՊՍԺ-ին 🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դորտմունդյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում «Բորուսիան» կրկին հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Մաթս Հումելսը։
Այսպիսով, «Բորուսիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:0 հաշվով և 11 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ռուրյան ակումբը մրցաշարի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի «Ռեալ» – «Բավարիա» դիմակայության հաղթողի դեմ, որի առաջին խաղմ ավարտվել է 2:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am