Բորուսիա Մյունխենգլադբախի խաղացողները հրաժարվել են աշխատավարձի մի մասից
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բորուսիա Մյունխենգլադբախի» խաղացողները հրաժարվել են աշխատավարձի մի մասից, որպեսզի ակումբին օգնեն դժվար իրավիճակում։
Այդպիսի որոշում են կայացրել նաև ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը։
«Ես հպարտում եմ տղաներով։ Նրանք թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում կանգնած են ակումբի կողքին։ Խաղացողները ցանկանում են ինչ-որ բան վերադարձնել ակումբին»,- նշել է ակումբի սպորտային տնօրեն Մակս Էրբելը։
Սպասվում է, որ այդ կերպ մյունխենգլադբախյան ակումբը կխնայի ավելի քան 1 մլն եվրո։
«Բորուսիան» դարձել է առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որի խաղացողներն այս իրավճակում համաձայնել են աշխատավարձի նվազեցման։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Բունդեսլիգայի հանդիպումները մինչը ապրիլի 2-ը դադարեցվել են։
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, կորոնավիրուս