Բորուսիա Դորտմունդ – Բավարիա հանդիպման մրցավարական անձնակազմը
Գերմանական 10-րդ տուրի կենտրոնական խաղում կկայանա հերթական Der Klassiker-ը, որի շրջանակում «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Դորտմունդն» ու «Բավարիան»։
Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Դենիս Այտեկին
Եզրային մրցավարներ – Քրիստիան Դից, Էդուարդ Բայթինգեր
Չորրորդ մրցավար – Մաթիաս Յոլենբեկ
VAR համակարգի պատասխանատու – Բենյամին Բրանդ
Հավելենք, որ «Բորուսիա» – «Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 21:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դենիս Այտեկին