Սիթի – Բորուսիա հանդիպման մրցավարը խաղից հետո ինքնագիր է խնդրել Հալանդից🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Գերմանական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը՝ աչքի ընկնելով գոլային փոխանցումով։ Նա 84-րդ րոպեին օգնեց գոլի հեղինակ դառնալ թիմի ավագ Մարկո Ռոյսին։
Այս հանդիպման հետ ամենաուշագրավ իրադարձությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հանդիպումն արդեն ավարտվել էր, իսկ թիմերն ուղևորվում էին հանդերձարան։
Հանդիպման եզրային մրցավարներից Օկտավիան Շովրեն «Էթիհադ» մարզադաշտի թունելում կանգնեցրել է Էրլինգ Հալանդին՝ նրանից խնդրելով ինքնագիր, իսկ նորվեգացի ֆուտբոլիստը չի մերժել 47-ամյա լայնսմենին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Օկտավիան Շովրե