Բորուսիա Դորտմունդը քարը քարի վրա չթողեց Վոլֆսբուրգին` ջախջախելով «գայլերին»🎥

Բորուսիա Դորտմունդը քարը քարի վրա չթողեց Վոլֆսբուրգին` ջախջախելով «գայլերին»🎥

16/04/2022 - 23:10

Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից Մարկո Ռոզեի սաները տիրեցին նախաձեռնությանն ու մինչև վերջ պահեցին այն իրենց ձեռքում` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։

Դորտմունդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, իսկ Թոմ Ռոտեն, Աքսել Վիթսելը, Մանուել Ականջին ու Էմրե Ջանն աչքի ընկան մեկական անգամ։

«Վոլֆսուրգի» միակ գոլն էլ խփեց Ռիդլե Բակուն։

Այս հաղթանակից հետո «իշամեղուները» վաստակեցին 63 միավոր և շարունակում են զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

«Վոլֆսբուրգը», 34 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023