Բորուսիա Դորտմունդը փայլեց` ջախջախելով Ֆրայբուրգին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորուսիա Դորտմունդը» մրեց «Ֆրայբուրգի» դեմ։
Դորտմունդյան ակումբը որևէ հնարավորություն չտվեց և մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։
Մարկո Ռոզեի թիմից դուբլի հեղինակներ դարձան Էրլինգ Հականդն ու Տոմա Մենյեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մահմուդ Դահուդը, իսկ հյուրերի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Էրմեդին Դեմիրովիչը։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։
«Ֆրայբուրգը» մնաց 30 միավորով և եզրափակում է լավագույն քառյակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Էրմեդին Դեմիրովիչ, Թոմա Մենյե, Մահմուդ Դահուդ, Մարկո Ռոզե, Ֆրայբուրգ