Բորուսիա Դորտմունդը թաիլանդական ակումբից ջախջախիչ պարտություն է կրել🎥

Բորուսիա Դորտմունդը թաիլանդական ակումբից ջախջախիչ պարտություն է կրել🎥

22/07/2024 - 09:22

Դորտմունդի «Բորուսիան» միրմրցաշրջանային հավաքի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել թաիլանդական «Փաթում Յունայթեդի» դեմ։

Գրանցվել է անչափ անսպասելի արդյունք. դորտմունդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել։

«Փաթում Յունայթեդից» դուբլի հեղինակ է դարձել Յարոենսակ Վանգորնը, մեկական գոլ էլ խփել են Մելվին Լորենցենն ու Տերասիլ Դանդնգան։

Նշենք, որ «Բորուսիան» հանդիպմանը մասնակցել է հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով։

Հավելենք, որ գերմանական գրանդը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 24-ին ու մրցելու է ճապոնական «Սերեսո Օսակայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023