«Բորուսիան» փայլում է` 2026-ն սկսելով ջախջախիչ հաղթանակով 🎥
«Բորուսիան» փայլում է` 2026-ն սկսելով ջախջախիչ հաղթանակով 🎥
11/01/2026 - 20:54

Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին»։

Օյգեն Պոլյանսկիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Հարիս Տաբակովիչը, մեկական գոլ խփեցին Ջո Սքալին ու Կևին Դիքսը։

Մյոնխենգլադբախյան ակումբից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը, սակայն, դուրս չեկավ խաղադաշտ։

«Բորուսիան» 2026թ. սկսեց հաղթանակով ու 19 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ «Աուգսբուրգը» 14 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025