Բորուսիան փայլում է` 10 տարի անց Բավարիային հաղթելով «Ալիանց Արենայում» 🎥

Բորուսիան փայլում է` 10 տարի անց Բավարիային հաղթելով «Ալիանց Արենայում» 🎥

30/03/2024 - 23:27

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։

Դորտմունդյան ակումբն անչափ գրագետ և տպավորիչ հանդիպում անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։

Էդին Թերզիչի թիմի հաղթական գոլերը խփեցին Կարիմ Ադեյեմին ու Ջուլիան Ռայերսոնը։

Նշենք, որ դորտմունդյան ակումբը Բունդեսլիգայում «Ալիանց Արենա» մարզադաշտում նախորդ հաղթանակը տարել էր 10 տարի առաջ, երբ 2014 թ. ապրիլի 12-ին 3:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ «Բորուսիայի» կազմից այդ խաղում հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 53 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ։ «Բավարիան», 60 միավորով, երկրորդն է և առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջում է արդեն 13 միավորոով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023