Բորուսիան միավորներ կորցրեց հետնապահի դեմ խաղում 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» առաջնության հետնապահ «Մայնցի» դեմ տնային խաղում արժեքավոր միավորներ կորցրեց․ գրանցվեց 1։1 հաշիվ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղի 57-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լևին Օզտունալին անակնկալ կերպով բացեց խաղի հաշիվը։ 15 րոպե անց անդրադարձից հետո խաղի հավասարությունը վերականգնեց «մեղուների» բելգիացի պաշտպան Թոմաս Մյոնյեն։
Քիչ անց տանտերերը հիանալի հնարավորություն ունեցան՝ խաղի մեջ առաջ անցնելու և կամային հաղթանակ տոնելու, սակայն 76-րդ րոպեին կիսապաշտպան Մարկո Ռոյսը 11-մետրանոց նշակետից շեղ հարվածեց։
Հետագայում կողմերից և ոչ մեկին չհաջողվեց հաղթանակի նժարն իր կողմը թեքել․ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Այսպիսով, Բունդեսլիգայի չեմպիոնության համար պայքարող «Բորուսիան» հետնապահի դեմ պայքարում կարողանում է ընդամենը մեկ միավոր վաստակել՝ միավորների քանակը հասցնելով 29-ի, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
«Մայնցը», վաստակած միավորի շնորհիվ, լքում է հետնապահի դիրքը՝ այն զիջելով «Շալկեին», որին շրջանցում է անհատական ցուցանիշի շնորհիվ․ երկու ակումբներն էլ ունեն 7-ական միավոր։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Թոմաս Մյոնյե, Լևին Օզտունալի, Մայնց, Մարկո Ռոյս