Բորուսիան ձեռք կբերի Եվրոպայի ամենատաղանդավոր պատանի ֆուտբոլիստներից մեկին
«Բորուսիա Դորտմունդը» ձեքռ կբերի «Բիրմինգհեմի» կիսապաշտպան Ջուդ Բելիգնհեմին, ով հունիսի 29-ին դարձավ 17 տարեկան։
Ինչպես տեղեկացնում է իտալացի գրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքը կարժենա 23 մլն եվրո, իսկ պատանի ֆուտբոլիստի հետ կկքնվի 5 տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողին պատրաստ է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը խաղացողի դիմաց առաջարկում էր 30 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերի շրջանակում «Բիրմինգհեմի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ պատանի ֆուտբոլիստը Անգլիայի Մ-17 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
# Բիրմինգհեմ, Բորուսիա-Դորտմունդ, Ջուդ Բելինգհեմ, տրանսֆերներ