Բորուսիան հերթական ապտակը հասցրեց Շախտյորին🎥

Բորուսիան հերթական ապտակը հասցրեց Շախտյորին🎥

25/11/2020 - 23:49

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Մյունխենգլադբախը» հերթական ջախջախից հաղթանակը տարավ «Շախտյորի» նկատմամբ։

Ի տարբերություն նախորդ տուրի, այս անգամ Մարկո Ռոզեի սաները երկու գնդակ պակաս ուղարկեցին «հանքափորների» դարպասը և հաղթեցին 4։0 հաշվով։

«Բորուսիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լարս Շտիդլը, Նիկո Էլվեդին, Բրիլ Էմբոլոն և Օսկար Վենդտը։

Այս հաղթանակից հետո մյունխենգլադբախցիները վաստակեցին 8 միավոր և ավելի ամրապնդվեցին B խմբի 1-ին հորիզոնականում, իսկ «Շախտյորը» 4 միավորով 2-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023