«Բորուսիան» կրկին չի հաղթում` բաց թողնելով երկու գնդակի առավելությունը 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց Բրեմենի «Վերդերի» դեմ։
Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց դորտմունդյան ակումբի համար, քանի որ արդեն 21-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկը վերջին հույսի խախտում թույլ տալու պատճառով հեռացվեց դաշտից։
Չնայած դրան` «Բորուսիան» Սերու Գիրասիի գոլի ու Մարկո Ֆրիդլի ինքնագոլի շնորհիվ կարողացավ երկու գնդակի առավելություն ստանալ։
Այդուհանդերձ, հյուրերն, ունենալով քանակական առավելություն, կարողացան փրկել հանդիպումն. աչքի ընկան Լեոնարդո Բիտենկուրն ու Մարվին Դուկշը։
Նշենք, որ ռուրյան ակումբը 2025 թ. դեռ հաղթանակ չի տարել, 5 խաղում 4 պարտություն կրել, 1 ոչ-ոքի գրանցել։
«Վերդերը» 27 միավորով 8-րդն է, «Բորուսիան» 26 միավորով` 10-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բունդեսլիգա, Լեոնադրո Բիտենկուր, Մարվին Դուկշ, Սերխու Գիրասի, ՎԵրդեր