Բորուսիան դեռևս որևէ որոշում չի կայացրել Հալանդի ապագայի վերաբերյալ
«Բորուսիա Դորտմունդի» գործադիր տնօրեն Հանս-Յոաքիմ Վացկեն խոսել է ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդի մասին` նշելով, որ «իշամեղուների» ղեկավարությունը դեռևս որևէ որոշում չի կայացրել նորվեգացի հարձակվողի ապագայի վերաբերյալ.
«Կարծում եմ` պետք է սպասել։ Ներկա պահին Հալանդի տրանսֆերի վերաբերյալ որևէ որոշում չկա։ Նա մեր ակումբի առանցքային ֆուտբոլիստն է և չէինք ցանկանա բաժանվել նրանից առաջիկա տարիներին»,- նշել է 62-ամյա ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդի և «Բորուսիա Դորտմունդի» միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թ. հուլիսի 1-ից նորվեգացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Հանս-Յոհաքիմ Վացկե, տրանսֆերներ