Բորուսիան գտել է Սանչոյի փոխարինողին
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Լիլի» վինգեր Ջոնաթան Իկոնեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ջեյդոն Սանչոյի փոխարինող, եթե անգլիացի վինգերը հեռանա ակումբից։ Իկոնեն գնահատվում է 45 մլն եվրո։ Հավելենք, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Իկոնեն Լիգա 1-ի անավարտ մնացած մրցաշրջանում «Լիլի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Բորուսիա-Դորտմունդ, Լիլ, Ջեյդոն-Սանչո, Ջոնաթան Իկոնե, տրանսֆերներ