Բորուսիան գերազանցել է իր իսկ ռեկորդը

Բորուսիան գերազանցել է իր իսկ ռեկորդը

01/06/2020 - 12:33

Դորտմունդի «Բորուսիա» Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1։6 հաշվով ջախջախեց «Պադերբորնին»։

Այսպիսիով, դորտմունդյան ակումբը 29 խաղերից հետո դարձել է արդեն 80 գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, այդ արդյունքը ակումբային ռեկորդ է 29 հանդիպումների շրջանակում։

Մեկ մրցաշրջանի ընթացքում ակումբի ռեկորդային ցուցանիշին հասնելու համար «Բորուսիային» անհրաժեշտ է մնացած հինգ հանդիպումների ընթացքում դառնալ ևս երկու գոլի հեղինակ։ 2015/16 մրցաշրջանում «դեղինները» դարձել են 82 գոլի հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023