Բորուսիայի 16-ամյա հարձակվողը ՉԼ-ի շրջանակում պատմական ռեկորդ գրանցեց
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս մրցում է «Զենիթի» դեմ։
Դորտմունդյան ակումբի կազմում հանդիպման 58-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ 16-ամյա կենտրոնական հարձակվող Յուսուֆա Մուկոկոն։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Մուկոկոն դարձավ Չեմպիոնների լիգայի շրջանակում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղադաշտ է դուրս եկել։ Նա դեկտեմբերի 8-ին 16 տարեկան և 18 օրական է։ Կամերունական արմատներով գերմանացի հարձակվողը ընդամենը 67 օրով գերազանցել է «Անդերլեխտի» նախկին պաշտպան Չելեստեն Բաբայարոյի ցուցանիշը, ով 1994 թվականի նոյեմբերի 23-ին 16 տարեկան 85 օրական հասակում բելգիական ակումբի կազմում մասնակցել է «Ստյաուայի» դեմ հանդիպմանը։
# Անդերլեխտ, Բորուսիա-Դորտմունդ, Զենիթ, Յուսուֆա Մ, Չելեստեն Բաբայարո, Չեմպիոնների-լիգա