Բորուսիայի սպրոտային տնօրենը, հնարավոր է, հայտնվի Բարսելոնայում
«Բարսելոնայի» նախագահի մի շարք թեկնածուներ դիտարկում են «Բորուսիա Դորտմունդի» սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկին հրավիրել կատալոնական ակումբ։
Իսպանացի լրագրող Օրիոլ Դոմենեկը «Onze» հաղորդաշարի ընթացքում բացատրեց, որ Ցորկը մասնակցելու է ընտրական քարոզարշավին, և կան մի շարք թեկնածուներ, ովքեր ընտրվելու դեպքում պատրաստվում են նրան աշխատանքի վերցնել՝ որպես սպորտային տնօրեն։
Սակայն, Դոմենեկը չի հստակեցնում և անուններ չի տալիս, թե կոնկրետ որ թեկնածուների մասին է խոսքը։
Միխայիլ Ցորկը իր ֆուտբոլային ամբողջ կարիերան անցկացրել է դորտմունդյան ակումբի կազմում։ Նա հանդես է եկել 1981-1998 թվականներին՝ խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում։ «Իշամեղուների» կազմում գերմանացի նախկին կիսապաշտպանն անցկացրել է 572 հանդիպում՝ դառնալով 159 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։ Ցորկը 1998 թվականից մինչ օրս զբաղեցնում է «Բորուսիայի» սպորտային տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2021 թվականի հունվարի 24-ին։
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Միխայիլ Ցորկ