«Բորուսիայի» պահեստայինները հանդերձարանից են հետևել «Մամելոդի Սանդաունսի» դեմ հանդիպման առաջին խաղակեսը 📸
Դորտմունդի «Բորուսիայի» պահեստայինները «Մամելոդի Սանդաունսի» դեմ աշխարհի ակումբային առաջնության F խմբի երկրորդ տուրի հանդիպման (4:3) առաջին խաղակեսը հետևել են Ցինցինատիի «TQL» ստադիոնի հանդերձարանում, հայտնում է գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։
«Երբեք նման բան չենք տեսել, բայց նման շոգի պայմաններում սա տրամաբանական է»,- նշված է «Բորուսիայի» հայտարարության մեջ։
ESPN-ի տվյալներով` հանդիպման պահին Ցինցինատիում օդի ջերմաստիճանը եղել է 30,5 աստիճան` ըստ Ցելսիուսի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Բորուսիա-Դորտմունդ, Մամելոդի ՍանդաունսOur subs watched the first half from inside the locker room to avoid the blazing sun at TQL Stadium – never seen that before, but in this heat, it absolutely makes sense. 🥵 #FIFACWC pic.twitter.com/5GYtMER1fQ
— Borussia Dortmund (@BVB) June 21, 2025