Բորուսիայի նոր հերոսը. Մուկոկոյի դուբլը նպաստեց դորտմունդցիների խոշոր հաշվով հաղթանակին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Բոխումի» դեմ։
Դեռևս հանդիպման առաջին կեսում Էդին Թերզիչի սաները հանեցին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը` 3 անպատասխան գնդակ ուղարկելով Մանուել Նիմանի պաշտպանած դարպասը։
Դորտմունդցիների կազմից դուբլի հեղինալ դարձավ 17-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջովանի Ռեյնան։
Նշենք, որ Մուկոկոն Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղում խփել է արդեն 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Երկրորդ կեսում «իշամեղուները» հանգստացրին խաղն ու այն մոտեցրին տրամաբանական և հաղթական ավարտին։
Այսպիսով, «Բորուսիան» հաղթեց 3:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 25 միավոր և զբաղեցնում 3-րդ հորիզոնականը։
«Բոխումը», 7 միավորով, նախավերջինն է` 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Յուսուֆա Մուկոկո, Ջիովանի Ռեյնա