Բորնմութի պաշտպանը դարձավ անհավանական սեյվի հեղինակ, որից հետո հեռացվեց խաղադաշտից?
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում առաջնության հետնապահ «Նորվիչը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել «Բորնմութի» նկատմամբ։
Հանդիպման 31-րդ րոպեին «դեղձանիկների» գրոհի ժամանակ հյուրերի պաշտպան Սթիվ Կուկը դարձավ տպավորիչ սեյվի հեղինակ՝ գնդակը դատարկ դարպասից հեռացնելով ձեռքով, ինչից հետո հեռացվեց խաղադաշտից։ Արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց «դեղնա-կանաչների» ֆինն հարձակվող Տեմո Պուկկին՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
# ԱՊԼ, Բորնմութ, Նորվիչ, Սթիվ Կուկ